Armenian text to speach

Ստեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց Արմեն Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավանում նորընտիր ավագանու ներկա 14 անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց Արմեն Գրիգորյանը։

ArmLur.am-ը գրել էր, որ Արմեն Գրիգորյանը, որը 2021 թվականին համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ի ցուցակով, ընտրություններին մասնակցում էր արդեն մեկ այլ քաղաքական ուժի դրոշի ներքո։ Իսկ ՔՊ-ն իր ցուցակի առաջին համար էր առաջադրել Լոռի Բերդի համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանին։

Փաստորեն, իշխանությունը Ստեփանավանում կանգնել էր մի իրավիճակի առաջ, երբ գործող համայնքապետը, որը նախկինում ներկայացնում էր հենց ՔՊ-ն, ընտրապայքարի մեջ մտավ իշխող ուժի դեմ և նախնական տվյալներով առաջ անցավ նրա թեկնածուից։

Ո՞վ է Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը ծնունդով Ստեփանավանից է։ Մինչև համայնքապետ դառնալը նա երկար տարիներ աշխատել է պետական կառավարման և տնտեսական ոլորտներում։ 2000-2010 թվականներին ղեկավարել է Սոցիալական ապահովության պետական ծառայության Ստեփանավանի տարածքային բաժինը, այնուհետև աշխատել ՊԵԿ համակարգում, իսկ 2012-2020 թվականներին եղել է «Գազպրոմ Արմենիա»-ի Ստեփանավանի ծառայության պետը։

2020 թվականին նա նշանակվել է Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատար, իսկ 2021 թվականի ընտրություններում՝ ՔՊ-ի ցուցակով, ընտրվել համայնքի ղեկավար։

Սակայն այս ընտրություններին Գրիգորյանն արդեն հանդես եկավ «Գործարար» կուսակցության ցուցակով։ Թե ինչ հանգամանքներում խզվեցին նրա քաղաքական կապերը ՔՊ-ի հետ դեռ հայտնի չէ:

 




Մամուլի Տեսություն

Լրահոս