Armenian text to speach

Մեծ Բրիտանիան մերժել է Պուտինին «հումանիստ» անվանելու Վիտկոֆի բնորոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի հայտարարությունը, որով նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «հումանիստ» է անվանել։

Վիտկոֆը նման բնորոշում էր տվել՝ ողջունելով Ռուսաստանում կալանավորված ամերիկացի ուսուցչի ազատ արձակումը։ Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակ Քեթ Սիմոնսը հայտարարել է, որ Լոնդոնը չի ընդունում այդ բնորոշումը՝ հիշեցնելով Ուկրաինայում խաղաղ բնակիչների զոհերի, ռուս զինծառայողների կորուստների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության շուրջ տարաձայնությունների խորացման ֆոնին։ Լոնդոնը հայտարարել է, որ տարբեր տեսակետներ ունի Վաշինգտոնի հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, միաժամանակ ընդգծելով Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու Թրամփի ջանքերին իր աջակցությունը։




Լրահոս