Ֆինլանդիան և Ուկրաինան ստորագրել են շուրջ 336 միլիոն դոլարի յոթ համաձայնագիր՝ պաշտպանության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Համաձայնագրերի մասին հայտարարվել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի՝ Կիև կատարած այցի ընթացքում։
Հելսինկին խոստացել է 5 միլիոն եվրո տրամադրել Ուկրաինային ձմռանը նախապատրաստվելու համար, ևս 2 միլիոն եվրո՝ մարդասիրական ծրագրերին։ Աջակցությունը ներառում է նաև ռուսական հարվածներից վնասվող էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնումը և տրանսպորտային ոլորտը։
Համաձայնագրերը նախատեսում են նաև համագործակցություն ֆիննական Nokia և ICEYE տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ Ուկրաինայի արբանյակային կապի հնարավորությունները զարգացնելու համար։ Ֆինլանդիան նաև աջակցելու է Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում։




























