Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 դրվագ կաշառքը, Գեղարքունիքի կրթության վարչության պետն ու դպրոցի տնօրենները․ որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն պետի եւ դպրոցի ուսուցիրների կաշառքի քրեական գործը:

Եվ այսպես, Կարեն Լյուդվիգի Զազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական և ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների, ինչպես նաև կաշառք տվողի մատնանշած անձի օգտին հովանավորչության և թողտվության համար 4 (չորս) դրվագով ստացել է կաշառք:

Հարություն Բորիկի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Այրք բնակավայրի Ալ.Փափախչյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը, օժանդակել է ինքնությունը չպարզված անձին Անի Մարատի Նունեյանին օգտին հովանավորչության համար պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն պետ Կարեն Զազյանին տալ կաշառք:

Նաիրա Գուրգենի Բեգոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի ուսուցչի պաշտոնը, իր օգտին հովանավորչության համար պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն պետ Կարեն Զազյանին տվել է կաշառք:

Փառանձեմ Ռոբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը, իր օգտին հովանավորչության համար պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն պետ Կարեն Զազյանին ինքնությունը չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում տվել է կաշառք:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս