Armenian text to speach

Հակակոռուպցիոնը հաստատում է ArmLur.am-ի տեղեկությունները․ ԵՊՀ-ում 4 անձ է ձերբակալվել, այդ թվում ՝ երկու ամբիոնի վարիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են․

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը․

«Ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»․- հաստատեցին կոմիտեից:

Նախաքննության շահերից ելնելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ  ArmLur.am-ը բացառիկ տեղեկություն էր հայտնել այն մասին, որ հակակոռուպցիոնը մտել է ԵՊՀ։

Ձերբակալել են Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանին։ Նախնական տեղեկությունների համաձայն ՝  կաշառքի գործի շրջանակներում։

 




Լրահոս