Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական գործ՝ հարկադիրում քաղաքացուն հարվածելու, հայհոյելու դեպքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացու հարվածներ հասցնելու հայհոյելու դեպքի առթիվ:

Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը

Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն ՝ քիչ առաջ Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացու են հարվածներ հասցրել, քաշքշել եւ հայհոյանքներ հնչեցրել։ Բանն այն է, որ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Նորագավիթ 1-ին փողոցի 100/3 հասցեի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանն օրեր առաջ ահազանգել էր, որ Հարկադիր կատարման ծառայությունը պատրաստվում է տարածքից վտարել ավելի քան 30 տարի իրենց բնակատեղին շենացրած 9 հոգանոց ընտանիքին։ Հրաչյա Ալեքսանյանը պատմել էր, որ իրենց կապն այս հողի հետ տասնամյակների պատմություն ունի. դեռ կոլխոզի ու սովի տարիներին այստեղ աշխատել ու հաստատվել են իր տատն ու պապը։ Արդյունքում, քիչ առաջ Հրաչյա Ալեքսանյանին կանչում են հարկադիր կատարումն ապահովվող ծառայություն եւ նրան հետ փորձում հրապարակված հայտարարություննրի մասով պարզաբանում պահանջում, հնչում է հայհոյանք ու հարվածներ են հասցնում քաղաքացուն։

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել ձայնագրություն, թե ինչ է կատարվել ծառայության շենքում։

Քնար Մանուկյան

Մանրամասները ՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս