Armenian text to speach

Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում հրադադարն ու տարհանումը կհանգեցնեն խաղաղության նախաձեռնության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Լևոն XIV-ը հույս է հայտնել, որ Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքում հաստատված հրադադարն ու բնակիչների տարհանումը կնպաստեն երկխոսության ակտիվացմանը և խաղաղության նոր նախաձեռնությունների առաջացմանը։ Այս մասին նա հայտարարել է Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ժամանակ՝ դիմելով հավատացյալներին։

«Հույս ունեմ, որ կողմերի միջև համագործակցությունը, որը հնարավոր դարձրեց մարդասիրական այս անհրաժեշտ քայլը, կմեծացնի երկխոսության ձգտումը և կհանգեցնի խաղաղության նոր կոնկրետ նախաձեռնությունների»,- ասել է քահանայապետը։

Հոկտեմբերի կեսերին Վատիկանը հայտնել էր, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և խնդրել դադարեցնել կրակը Ալեշկիում։ Նույն ժամանակահատվածում նա հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ կրկնելով Ալեշկիում մարդասիրական հրադադար հաստատելու խնդրանքը։




Մամուլի Տեսություն

Լրահոս