Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 100 դոլար՝ ծննդյան վկայականի, 2000 դոլար՝ զինծառայությունից ազատելու համար․ բացահայտվել է կաշառքի դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի Կենտրոնի և Նորք Մարաշի ՔԿԱԳ տարածքային բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական և ծառայողական լիազորությունները, քաղաքացու տվյալները մուտքագրելու և վերջինիս նոր ծննդյան վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 100 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև նույն պաշտոնատար անձը ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք՝ նույն զինկոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձին փոխանցելու նպատակով, սակայն այդ գումարն օգտագործել է անձնական կարիքների համար:

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս