ArmLur.am-ը հարցում է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ պարզելու, թե քաղաքացիները ինչ կարծիք ունեն կենսաչափական նոր անձնագրերի և դրանց համար նախատեսված պետական տուրքի մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկեց նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։
Նոր փաստաթղթի պետական տուրքը սահմանվել է 28,650 դրամ, մինչդեռ նախկին կենսաչափական անձնագրի դեպքում գինը 25 000 էր, իսկ կապույտ անձնագրերի համար տրվող վճարը կազմում էր 1000 դրամ։
Աննա Հանյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























