Armenian text to speach

Ի՞նչ նվերներ է ստացել Աննա Վարդապետյանը Վրաստանում․ ընդհանուր արժեքը՝ 180 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեք նվեր է ստացել, որոնցից յուրաքանչյուրի գնահատված արժեքը 60 հազար դրամ է։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Աննա Վարդապետյանի նվերների հաշվառման ձևաթղթերը և տեղեկացել, որ նվերները ստացվել են 2026 թվականի հոկտեմբերի 22-23-ը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Այցը կազմակերպվել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաբիձեի հրավերով։

Նվերներից առաջինը Վրաստանի դատախազությունը խորհրդանշող մետաղյա հուշանվեր է։ Դրա՝ ստացողի կողմից գնահատված արժեքը 60 հազար դրամ է։

Երկրորդ նվերը կերամիկական գինու սափորի, բաժակների և ափսեի հավաքածու է՝ 60 հազար դրամ գնահատված արժեքով։ Ձևաթղթում նշված է, որ նվերը հանձնվել է ՀՀ դատախազությանը։ Միաժամանակ նշվել է, որ քանի որ նվերը վաճառքի ենթակա ապրանք չէ, դրա արժեքը բաց աղբյուրներով հնարավոր չի եղել պարզել, ուստի ներկայացվել է ենթադրյալ արժեքը։

Երրորդ նվերը նույնպես կերամիկական  սափորի, ափսեի  և սփռոցի հավաքածու է։ Դրա գնահատված արժեքը ևս 60 հազար դրամ է։

Այսպիսով, Աննա Վարդապետյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում ստացած երեք նվերների ընդհանուր գնահատված արժեքը կազմում է 180 հազար դրամ։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս