Armenian text to speach

Ամերիկացին մեկ տարվա ընթացքում կինոթատրոնում 1207 ֆիլմ է դիտել՝ սահմանելով Գինեսի ռեկորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի 60-ամյա բնակիչ Գլենվուդ Հոսկին կրտսերը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մեկ տարվա ընթացքում կինոթատրոններում դիտելով 1207 ֆիլմ։

Ինչպես հայտնում է UPI-ին, սա օրական միջինը 3.3 ֆիլմ է կազմում։

Հոսկինի խոսքով՝ ռեկորդի մասին տեղեկացել է համացանցում որոնումներ կատարելիս։ Նա նկատել է, որ նույն ֆիլմի ամենաշատ կինոդիտումների ռեկորդը՝ 292 դիտում, իր համար անհասանելի է, ուստի որոշել է փորձել սահմանել մեկ տարվա ընթացքում կինոթատրոնում ամենաշատ ֆիլմ դիտելու ռեկորդը։

Նա ռեկորդային փորձը սկսել է 2024 թվականի ապրիլին և ավարտել 2025 թվականի ապրիլին՝ այդ ընթացքում դիտելով 1207 ֆիլմ։ Ամեն օր նա նախ ուսումնասիրել է կինոթատրոնների ցուցադրությունների ժամանակացույցը, ապա պլանավորել դիտումները՝ սկսած վաղ առավոտից մինչև կեսգիշեր։

Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Զաքարիա Սուոփին, որը մեկ տարվա ընթացքում դիտել էր 777 ֆիլմ։ Հոսկինին հաջողվել է զգալիորեն գերազանցել այդ ցուցանիշը։

Նա նշել է, որ որոշ ֆիլմեր հաճելիորեն զարմացրել են իրեն։ Դրանց թվում է «Վայրի ռոբոտը» (The Wild Robot) անիմացիոն ֆիլմը, որը, նրա սպասումներից ավելի լավն է եղել։ Հոսկինը հավանել է նաև «Դեդփուլը և Վուլվերինը» (Deadpool & Wolverine) ֆիլմը։

Ամերիկացին նշել է, որ հաճույք է ստացել տնից դուրս ժամանակ անցկացնելուց, քանի որ միշտ սիրել է մարտահրավերներն ու նպատակներ սահմանելը։

Ա․ Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս