«Եվրոպայի տասնյակ սուպերմարկետների վրա կիբերհարձակումների կրկնությունը մտահոգիչ է»,- ԵՄ գյուղատնտեսության հանձնակատար Քրիստոֆ Հանսենի խոսքով՝ դրանք սննդի մատակարարման շղթան խաթարելու և սպառողների վստահությունը թուլացնելու միտումնավոր փորձեր են։
Նա նշել է, որ այս պահին ԵՄ-ում սննդի անվտանգությունը վտանգված չէ, սակայն հարձակումներն արդեն հանգեցրել են սննդի վատնման և վնասներ պատճառել բիզնեսներին։
Հանսենի խոսքով՝ ԵՄ հանձնաժողովն արդեն հանդիպել է կիբերհարձակումներից տուժած մանրածախ առևտրականների հետ՝ իրավիճակը գնահատելու համար։ Հարցը կքննարկվի նաև հանձնակատարների առաջիկա հանդիպմանը։ Նա ընդգծել է, որ սննդի մատակարարման շղթայի դիմադրողականությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում։




























