Armenian text to speach

Միկրոավտոբուսում բացի վարորդից այլ անձիք չեն եղել․ նոր մանրամասներ ողբերգական վթարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություներով, այսօր նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ավտովթարում կողաշրջված միկրոավտոբուսում բացի վարորդից այլ անձիք չեն եղել։

Մեզ հասած տեղեկություններով՝ միկրոավտոբուսը պատկանում է «ՄՈՒԼՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏ» մասնավոր ՍՊԸ-ին, որը կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում տարբեր մարզերում՝ հիմնականում Կոտայքի և Արագածոտնի մարզերում։

Վթարի ենթարկված միկրոավտոբուսը սպասարկում է 511 երթուղին՝ Անտառուտ-Բյուրական-Ագարակ-Երևան։ Ըստ «ՄՈՒԼՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏ»-ի պաշտոնական էջի տվյալների այս երթուղին սկսում է աշխատել առավոտյան 7։30՝ Անտառուտից։Քանի որ վթարը Shamshyan.com–ի հաղորդմամբ տեղի է ունեցել առավոտյան 7։10-ի սահմաններում, ենթադրաբար միկրովատոբուսը դեռ չէր հասցրել ուղևորներին հավաքել։

Աննա Հանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս