Armenian text to speach

ԱԺ պատվիրակությունը նոյեմբերի վերջին կմեկնի Բեռլին․ ովքեր են ընդգրկվել կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը նոյեմբերի 25-28-ը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին։ Համապատասխան կարգադրությունը նոյեմբերի 6-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Կարգադրության համաձայն՝ Գերմանիա մեկնող պատվիրակությունը գլխավորելու է ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, պատգամավորներ Մարիամ Պողոսյանն ու Գեղամ Մանուկյանը։

Բեռլին կմեկնի նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հարությունյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կփոխհատուցվեն 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցներից։ Գիշերավարձի փոխհատուցումը կկատարվի փաստացի ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս