ԱԺ պատվիրակություն կգործուղվի ՌԴ. հայտնի է օրակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ մարտի 28-30-ը ԱԺ պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Միքայել Թումասյանը, Հովիկ Աղազարյանը,«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների հերթական նիստերին, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից Փորձագիտախորհրդատվական խորհրդի նիստին: Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը , օրապահիկը եւ գիշերավարձը կկատարվեն ՀՀ պետբյուջեի հաշվին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս