Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցել Իրանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են բանակցությունները։

«Իրանի հետ մեր գործերը շատ լավ են ընթանում։ Մենք խոսել ենք և շարունակում ենք խոսել Իրանի հետ»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ չբացահայտելով շփումների բովանդակությունը։

Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ի գործողությունների շնորհիվ Հորմուզի նեղուցը բաց է նավագնացության համար։

Միևնույն ժամանակ, Fox News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն դիտարկում է նոյեմբերի 9-ին Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս հարցով խորհրդակցություններ են անցկացվել Սպիտակ տանը նոյեմբերի 4-ին և 5-ին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ուսումնասիրվում է նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունները վերսկսելու տարբերակը, քանի որ այդ օրը նորալուսին է լինելու, ինչը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել ռազմական գործողության իրականացման համար։




Մամուլի Տեսություն

Լրահոս