Armenian text to speach

ԱՄՆ-ն գիշերը կրկին հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն․ թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզուն․ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը։ Ենթադրաբար, թիրախավորվել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք «խոչընդոտում էին» ամերիկյան անօդաչու թռչող սարքերին հետախուզություն իրականացնել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի օդային տարածքում։

Երկուշաբթի գիշերը իրանական Քեշմ կղզու շրջանում մի շարք պայթյուններ են որոտացել։ Ամերիկյան ավիացիան մի քանի հարված է հասցրել իրանական զորքերի դիրքերին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարվածների թիրախում եղել են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Fars-ի փոխանցմամբ՝ կղզում չորս պայթյուն է որոտացել։




Մամուլի Տեսություն

Լրահոս