Armenian text to speach

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Բրյուսել․ ինչ նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը 2026 թվականի նոյեմբերի 11-13-ը կգործուղվի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել։

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի N 1095-Ա որոշումից, գործուղման նպատակը Հայաստանի և Եվրոպական միության միջև «Ֆիսկալիս» և «Քասթըմս» ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցելն է։

«Ֆիսկալիս» ծրագիրը վերաբերում է հարկման ոլորտում համագործակցությանը, իսկ «Քասթըմս»-ը՝ մաքսային ոլորտում համագործակցությանը։

Որոշման համաձայն՝ Էդուարդ Հակոբյանի գործուղման ծախսերը կկատարվեն 2026 թվականի պետական բյուջեով Պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։

Գործուղումից վերադառնալուց հետո ՊԵԿ նախագահը պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս