Armenian text to speach

Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել։ Վարչապետի հետ Բրյուսել է մեկնել կառավարական պատվիրակություն, որի կազմը հաստատվել է Փաշինյանի ստորագրած N 1071-Ա որոշմամբ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսնակ՝ Մելանյա Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Կարեն Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Սիրուն Հովսեփյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը և Գևորգ Գալստյանը։

Պատվիրակության կազմում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Դավիթ Ղամբարյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

Հատկանշական է, որ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի պարտականությունները կատարելու է  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։

Որոշման համաձայն՝ պատվիրակության անդամների գործուղման ծախսերը կատարվելու են տարբեր գերատեսչությունների բյուջետային միջոցների հաշվին։ Բացի այդ, Երևան-Բրյուսել-Երևան երթուղով նոյեմբերի 3-ին կազմակերպվելու է հատուկ ինքնաթիռի չվերթ, որի ծախսերը հոգալու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ պետական գույքի կառավարման ծրագրի միջոցներից։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս