Ավելի քան 50 օր հացադուլի մեջ գտնվող Նուբարաշենի բանտի կալանավոր Աշոտ Բադալյանը խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, այս մասին հայտնում է վերջինիս փաստաբանը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում Աշոտի քույրը՝ Նաիրա Բադալյանը, խնդրել էր օգնություն ցուցաբերել եղբորը, քանի որ, նրա խոսքով, եղբոր կյանքին վտանգ է սպառնում։
Ես ու ամուսինս բողոք չունենք։ Իմ տղան առողջական խնդիրներ ուներ և իր անձնական դժբախտության մեջ բոլորիս էր մեղադրում։ Մի օր նա գնաց՝ եղբորս՝ Աշոտին սպանելու, իսկ Աշոտը ոչ դիտավորյալ, ընտանիքին պաշտպանելու համար, ինքնապաշտպանվելով՝ կրակել էր կողք ու պատահական կպել էր որդուս:






















