Armenian text to speach

Աբու Դաբիում կքննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցերը․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների օրակարգի առաջին կետը կլինի Ռուսաստանում, Ուկրաինայում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների օրակարգի առաջին կետում ներառված է Ռուսաստանի, Ուկրաինայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը», – երկուշաբթի մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

«Մենք միայն ողջունում ենք այս մոտեցումը», – հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։




Մամուլի Տեսություն

Լրահոս