Իսրայելը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի հետ անվերջ պատերազմի մեջ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իսրայելցիները ամեն ինչ անում են ԱՄՆ-ին Իրանի հետ անվերջ պատերազմի մեջ ներքաշելու համար՝ մի ճահճի, որից ոչ մի նախագահ՝ ներկա կամ ապագա, հանրապետական կամ դեմոկրատ, չի կարողանա դուրս գալ։
Եթե Վաշինգտոնը չհրաժարվի «Իսրայելն առաջին հերթին» սկզբունքից, Ամերիկան և նրա դաշնակիցները ուղիղ ճանապարհով կկանգնեն դեպի մութ դարաշրջան»,-նշել է նա։























