Միջանկյալ ընտրությունները ցույց տվեցին ամերիկացիների կամքը, և ընտրությունները միշտ որոշակի փոփոխություններ են բերում քաղաքական կուրսի մեջ: Մենք դա դեռ չենք տեսել, քանի որ դեռ վաղ է նման եզրակացություններ անելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։
«Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՄՆ Կոնգրեսի, Սենատի կամ ցանկացած վարչակազմի հետ: Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն նույնպես ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա»,-հայտարարել է նա։




























