Armenian text to speach

ԱՄՆ-ի հետ համատեղ միջամտություն․ Ճապոնիան միլիարդավոր դոլարներ է ուղղել իենի «փրկությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի կառավարությունը և երկրի Կենտրոնական բանկը հուլիսի 30-ին ռեկորդային 7.9756 տրիլիոն իեն (50.45 միլիարդ դոլար) են ծախսել՝ իենի արժեզրկումը կասեցնելու նպատակով։ Հաջորդ օրը՝ ԱՄՆ-ի հետ համակարգված միջամտության շրջանակում, Ճապոնիան ծախսել է ևս 5.5523 տրիլիոն իեն։

Ֆինանսների նախարարության նոյեմբերի 9-ին հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 30-ից օգոստոսի 26-ը արժութային միջամտությունների համար ընդհանուր առմամբ ծախսվել է 15.3993 տրիլիոն իեն։ Օգոստոսի 3-ին ևս մեկ միջամտության համար ծախսվել է 1.8714 տրիլիոն իեն։

Չնայած ձեռնարկված քայլերին՝ իենի արժեզրկումը շարունակվել է։ Հուլիսի վերջին այն կարճ ժամանակով հասել է դոլարի նկատմամբ 163 իենի՝ վերջին 39.5 տարվա ընթացքում գրանցելով ամենաթույլ ցուցանիշը։

ԱՄՆ-ի հետ համակարգված միջամտությունը երկու երկրների առաջին համատեղ գործողությունն էր 2011 թվականից ի վեր։ Միաժամանակ, իենի գնման նպատակով նման միջամտություն չէր իրականացվել 1998 թվականի հունիսից ի վեր։ Հրապարակված տվյալները ներառում են միայն Ճապոնիայի ծախսերը, քանի որ ԱՄՆ-ն իր ներդրած գումարը չի հայտնել։




Մամուլի Տեսություն

Լրահոս