Armenian text to speach

Կհամաձայնի՞ Ուկրաինան տարածքային զիջումների․ ինչ է առաջարկում ԱՄՆ-ն խաղաղության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները երեքշաբթի օրը Աբու Դաբիում սկսել են ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները՝ փետրվարից ի վեր առաջին անգամ։ Երկօրյա հանդիպմանը մասնակցում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Վիտկոֆն ու Ջարեդ Քուշները։

Չնայած Թրամփի լավատեսությանը՝ Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները շարունակում են էականորեն տարբերվել։ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան հանձնի Դոնբասի ամբողջ տարածքը, մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժում է այդ պահանջը։

Կիևը պնդում է, որ Եվրոպան ևս պետք է մասնակցի բանակցություններին, քանի որ երկարատև խաղաղությունն անհնար է առանց եվրոպական անվտանգության հարցերի լուծման։ Մոսկվան, սակայն, դեմ է եվրոպական երկրների մասնակցությանը։

Թրամփը հայտարարել է, որ տեսնում է պատերազմի ավարտին հասնելու մեծ հնարավորություն և կանխատեսել, որ խաղաղության համաձայնագիրը կարող է շուտով կնքվել։ ԱՄՆ բանակցողները կարծում են, որ կողմերը կարող են փոխզիջման գնալ տարածքային հարցում։ Առաջարկվող համաձայնագրով Ուկրաինան կստանար անվտանգության երաշխիքներ և ԵՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզ։

Զելենսկին էլ նշել է, որ մարտադաշտում Ուկրաինայի հաջողությունները ամրապնդում են երկրի բանակցային դիրքերը, իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, ռեկորդային կորուստներ է կրում։ Միևնույն ժամանակ, Կիևը հերքում է տարածքային զիջումների պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ այդ հարցը կարող է քննարկվել միայն անվտանգության երաշխիքների պայմանով։




Մամուլի Տեսություն

Լրահոս