Armenian text to speach

Ռուսաստանի կորուստները հասել են 1,5 միլիոնի․ Բրիտանիայի ԶՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 500 հազար ռուս զինծառայող, իսկ ընդհանուր կորուստները, այդ թվում՝ վիրավորները, հասել են 1,5 միլիոնի։

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ավիացիայի մարշալ սըր Ռիչ Նայթոնը նշել է, որ կորուստների մեծ մասը գրանցվել է 2023 թվականի հունվարից ի վեր։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի տարածքի ընդամենը մոտ 2%-ն է գրավել։

Նայթոնը ընդգծել է, որ մարդկային և տնտեսական ծանր կորուստները, ըստ արևմտյան պաշտոնյաների, չեն փոխել Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինան Մոսկվայի ազդեցության գոտի վերադարձնելու նպատակը։

Նրա խոսքով՝ պատերազմը նաև բացասաբար է ազդել Ռուսաստանի տնտեսության վրա՝ հանգեցնելով տնտեսական աճի դանդաղման, սպառողական պահանջարկի նվազման և բարձր գնաճի։




Լրահոս