Armenian text to speach

Սպերցյանը միացել է ազգային թիմին․ նա բաց կթողնի Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էդուարդ Սպերցյանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին: Նա վերականգնողական փուլը կշարունակի ազգային թիմի ճամբարում, բայց բաց կթողնի առաջիկա հանդիպումները։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Սպերցյանը վնասվածք էր ստացել Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում:

ՀՀ հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի C2 խմբի վերջին երկու խաղերին: Նոյեմբերի 12-ին Երևանում մեր ընտրանին կընդունի Կիպրոսի թիմին, իսկ երեք օր անց Ռիգայում վերջին տուրի հանդիպումը կանցկացնի լիտվացիների հետ: Չորրորդ տուրից հետո C լիգայի երկրորդ խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսի թիմը վաստակել է 7 միավոր, Հայաստանինը՝ 4, իսկ Լատվիայի ընտրանին՝ 1:




Մամուլի Տեսություն

Լրահոս