Armenian text to speach

​Իմ կարծիքով՝ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից․ Ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Բուբնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Բուբնովը խոսել է այն մասին, թե եվրոպական որ առաջնությունները կարող են լավագույնս համապատասխանել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

​«Նա ստեղծված է Իսպանիայի համար։ Անգլիայում նրա համար նույնիսկ ծանր կլինի։ Հնարավոր է՝ Գերմանիայում ավելի հեշտ լինի, բայց այնտեղ թիմերը բաց ֆուտբոլ են խաղում։

​Եթե ելնենք առաջնությունում պայքարի, ֆիզիկական մենամարտերի ու պրեսինգի մակարդակից, ինձ թվում է՝ Իտալիայի առաջնությունն ավելի մեղմ է:

Այստեղ համեմատելու բան կա։ Ունենք երկու ականավոր հայ ֆուտբոլիստ՝ Մխիթարյանն ու Սպերցյանը։ Մխիթարյանն այժմ խաղում է և վատ հանդես չի գալիս։ Նա մտածում է՝ երկարաձգե՞լ պայմանագիրը Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ, թե՞ ոչ։

​Իմ կարծիքով՝ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից։ Եթե մենք նրան «Ինտեր» ենք տեղափոխում, ստացվում է, որ նրան կարելի է տանել իտալական ցանկացած թոփ ակումբ»,- Բուբնովի խոսքերն է մեջբերում «Коммент.Шоу» յութուբյան ալիքը։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։




Լրահոս