Armenian text to speach

Ռուսաստանը կոչ է արել Իսրայելին կանխել Գազայի իրավիճակի վատթարացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կոչ է անում իսրայելական կողմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար Գազայի հատվածում իրավիճակի հետագա վատթարացումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք կոչ ենք անում իսրայելական իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Գազայի հատվածում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու, մարդասիրական հասանելիությունը վերականգնելու համար և ապահովելու անհրաժեշտ օգնության մատակարարումը բոլոր կարիքավորներին», – հայտարարել է դիվանագետը։

Զախարովան մանրամասնել է, որ ներկայումս «խմելու ջրի, սննդի, վառելիքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի սուր պակաս կա»։

«Բժշկական հաստատություններն ու կոմունալ ծառայությունները գրեթե ամբողջությամբ կաթվածահար են», – նշել է նա։




Մամուլի Տեսություն

Լրահոս