Armenian text to speach

Գազայում վերջին 24 ժամում 11 մարդ է զnհվել, 35-ը՝ վիրավnրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր։ Այս մասին հայտնել է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Պաղեստինի հանրային աշխատանքների նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին իսրայելական անօդաչու թռչող սարքերը Գազա քաղաքի Շուջաիյյա թաղամասում հրկիզել են տեղահանվածների ճամբարը, որի հետևանքով մոտ 800 պաղեստինցի հարկադրված է եղել լքել իր բնակության վայրը։

Նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել՝ տեղահանվածներին նոր վրաններով ապահովելու համար։




Լրահոս