Armenian text to speach

Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ այսօր նախատեսված է քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը միտված հարցեր։

Ուշակովը հաստատել է, որ նախնական խորհրդակցություններ է անցկացրել ամերիկացի բանագնացների հետ։ Միաժամանակ նա նշել է, որ դեռևս որևէ համաձայնեցված դիրքորոշում մշակված չէ, իսկ Պուտինի հետ հիմնական հանդիպումը տեղի կունենա առաջիկայում։

Անդրադառնալով Եվրամիության հնարավոր մասնակցությանը բանակցային գործընթացին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Բրյուսելը դժվարանում է միասնական բանակցողի ընտրության հարցում։

«Կարծում եմ՝ դա իսկապես դժվար է լինելու։ Մինչ այժմ նրանք չեն կարողացել դա անել»,- ասել է Ուշակովը։

Նա հավելել է, որ առայժմ պարզ չէ նաև, թե ում հետ է Եվրամիությունը պատրաստվում բանակցություններ վարել։ Ուշակովի խոսքով՝ այդ հանգամանքից է կախված նաև բանակցային գործընթացի հետագա ընթացքը։

Անի Վարդանյան

 




Մամուլի Տեսություն

Լրահոս