Նեմցովի սկանդալային զեկույցը հրապարակվել է. Ուկրաինայում զոհվել է 220 ռուս զինվոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում անցած տարվա օգոստոս ամսին ու այս տարեսկզբին գրանցված մարտերի ընթացքում զոհվել է 220 ռուս զինվորական: Այս մասին ասվում է փետրվար ամսին սպանված ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի զեկույցում: «Պուտին: Պատերազմ» զեկույցն ավարտել են նրա կողմնակիցներն ու այսօր ներկայացրել են հանրությանը:

Նեմցովի զեկույցում ասվում է, որ 2014 թ. օգոստոս ամսին Իլովայսկի մատույցներում ու Դոնբասում հակամարտության այլ կետերում զոհվել է նվազագույնը 150 ռուս զինվոր, իսկ այս տարեսկզբին Դեբալցևոյի շրջանում ՝ ևս 70 ռուսական բանակի զինվորական:

Նշվում է, որ զեկույցը կազմվել է Նեմցովի կողմից զոհված զինվորների ընտանիքի անդամների ու հարազատների կողմից ստացված բաց տվյալների ու վկայությունների հիման վրա:

Տեղեկացվում է, որ 10 ամիսների ընթացքում Ռուսաստանը ուկրաինական պատերազմի վրա 53 միլիարդ ռուբլի է ծախսել:




Լրահոս