Armenian text to speach

Ես շատ կցանկանայի, որ Մեծ Բրիտանիան վերադառնա ԵՄ. բանակցությունները շարունակվում են․ Կայա Կալաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ կցանկանար՝ Մեծ Բրիտանիան կրկին միանա Եվրամիությանը։ Այս մասին նա ասել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում։

Կալասի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը բացասական փորձ և ծանր հիշողություններ է թողել միության ներսում, ուստի կողմերի միջև բանակցությունները հեշտ չեն լինելու։

«Ես շատ կցանկանայի, որ Մեծ Բրիտանիան կրկին վերադառնար Եվրոպա։ Սակայն Եվրամիությունում դեռ պահպանվում են Մեծ Բրիտանիայի՝ միությունից դուրս գալու հետ կապված որոշակի ցավոտ հիշողություններ։ Հետևաբար բանակցություններն այնքան էլ հեշտ չեն լինի»,- նշել է Կալասը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կողմերը կարող են առաջ շարժվել փոքր քայլերով՝ զարգացնելով համագործակցությունը։

«Ես վստահ եմ, որ երբ մենք միասին ենք, ավելի ուժեղ ենք թե՛ տնտեսական առումով, թե՛ անվտանգության տեսանկյունից»,- հավելել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Մամուլի Տեսություն

Լրահոս