Եթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. Պուտին
«Եվրոպացիները գիտեն, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայումը անընդունելի է»,- ասել է Պուտինը՝ Վիտկոֆի և Քուշների հետ հանդիպման ժամանակ:
«Արտասահմանյան զորքերի տեղակայումը կնշանակի պատերազմի շարունակություն: Թրամփն առաջարկում է համաձայնագիր կնքել Եվրոպայում անվտանգության համակարգի վերաբերյալ, սակայն եվրոպացիները մերժում են այս առաջարկը: Ռուսաստանը կցանկանար, որ ԱՄՆ-ն համագործակցի Եվրոպայի հետ, որպեսզի եվրոպացիները կարողանան որոշել, թե ինչ են ուզում՝ խաղաղություն, թե պատերազմ:
Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ կա միայն մեկ սահմանազատման գիծ՝ պետական սահմանը: Պուտինն ասաց, որ կցանկանար Ուկրաինայում մշտական խաղաղություն: Ռուսաստանի նախագահը առաջարկեց Կոնստանտինովկայում կազմակերպել մարդասիրական առաքելություն՝ Ալեշկիի օրինակով»,- նշել է նա:




























