Armenian text to speach

Ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ հաստատման. Այս մասին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացել է Radar Armenia-ն:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք էր գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել՝ վիրավորելով տանտիրուհուն։

ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ սահմանը։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։




Մամուլի Տեսություն

Լրահոս