Armenian text to speach

Իսրայելը զգուշացնում է Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու իրանական ծրագրի մասին․ լրատվամիջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունը տեղեկատվություն է փոխանցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ)՝ նշելով, որ Իրանը, ըստ ենթադրությունների, ծրագրում է հարձակում իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է «Israel Hayom» թերթը՝ հղում կատարելով իսրայելական և ամերիկյան աղբյուրներին։

Այս տեղեկատվության լույսի ներքո՝ Միացյալ Նահանգներում կիրառվել են անվտանգության հատուկ միջոցառումներ։ Սահմանափակվել են Դոնալդ Թրամփի հրապարակային ելույթները։ Ավելին, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխվել են իրենց բնակարաններից անվտանգ և պաշտպանված վայրեր։

Ըստ «Israel Hayom»-ի՝ վերջին օրերին զգալիորեն նվազել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու հավանականությունը։ Սա մասամբ պայմանավորված է «Մոսադ»-ի կողմից ԿՀՎ-ին տրամադրված հետախուզական տվյալներով։ Նման տեղեկատվությունը հանդիսացել է այն գործոններից մեկը, որը հանգեցրել է Թեհրանի հետ բանակցությունների վերաբերյալ Թրամփի մոտեցման վերջին փոփոխությանը։

Այս շաբաթվա սկզբին ամերիկյան «Axios» լրատվամիջոցը հայտնել էր, որ «Մոսադ»-ի տնօրեն Ռոման Հոֆմանը ժամանել է Վաշինգտոն՝ քննարկելու Իրանի հետ առկա հակամարտությունը։




Մամուլի Տեսություն

Լրահոս