Armenian text to speach

Քաջայր Նիկողոսյանը կարող է դուրս մնալ ընտրապայքարից. Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական հանձնաժողովը պահանջում է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Քաջայր Նիկողոսյանին դուրս թողնել համայնքապետի ընտրություններից:

ArmLur.am-ը գրել էր, որ նոյեմբերի 29-ին Սպիտակի ավագանու ընտրություններ են և Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Համլետ Մազմանյանը և նույն կուսակցության նախագահ Սիմոն Պետրոսյանը:

Ընտրություններից առաջ Սպիտակ համայնքում աշխատանքից ազատվել են Բարոյական արժեքներ կուսակցության 4 մրցակից պաշտոնյա: Արդյունքում՝ նոյեմբերի 14-ին թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստի ժամանակ  ընդունել է որոշում՝ հայացադիտումով դիմել վարչական դատարան՝ Քաջայր Նիկողոսյանի թեկնածությունը չեղարկելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Անկախ դիտորդը՝ իրենց ֆեյսբուքյան էջերում:

Հաշվի առնելով, որ Սպիտակի ավագանու ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին, Վարչական դատարանը գործը պետք է քննի և որոշում կայացնի օրենքով սահմանված սեղմ ժամկետներում: Մինչև քվեարկության օրը՝ թեկնածուների ցանկը և քվեաթերթիկների հարցը պետք է վերջնականապես հստակեցված լինի: Մարդկանց հետաքրքիր է՝ ով կստանձնի պաշտոնը և ինչպես կավարտվի այս խառնաշփոթը:

Վիկտորյա Բուդաղյան




Մամուլի Տեսություն

Լրահոս