Ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր համաշխարհային հարթակ, որը լիովին զգացել են ինչպես Հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր համաշխարհային հարթակ։ Սա լիովին զգացել են ոչ միայն Հարավի երկրները, այլև եվրոպական երկրները, ինչը զարմանալի կթվար ընդամենը կարճ ժամանակ առաջ։ Դրանք են Գերմանիան, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Հայաստանը և շատ ուրիշ երկրներ։ Վերջերս՝ Բրազիլիան։ Կուլիսի ետևում գտնվող խամաճիկները պատրաստ չեն և չեն ցանկանում հաշվի առնել ժողովրդի կամքը՝ ինչպես այդ երկրների ներսում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս», – ասել է նա։




























