ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 18-19-ը գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փոխվարչապետի N 1133-Ա որոշումից։
Որոշման համաձայն՝ Պապոյանը Մոսկվայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության հարցերի և ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին։
Նախարարի գործուղման ծախսերը կատարվելու են 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Գործուղումից վերադառնալուց հետո Գևորգ Պապոյանը պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել այցի արդյունքների մասին հաշվետվություն։
Անի Վարդանյան




























