Armenian text to speach

Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Ռումինիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռումինիա՝ պաշտոնական այցով։ Այժմ ArmLur.am-ը ուսումնասիրել է վարչապետի՝ նոյեմբերի 23-ին ընդունած որոշումը և պարզել, թե ովքեր են ընդգրկված Ռումինիա մեկնած կառավարական պատվիրակության կազմում։

Որոշման համաձայն՝ Փաշինյանի հետ Բուխարեստ են մեկնել Մելանյա Հարությունյանը, Կարեն Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Սիրուն Հովսեփյանը, Արման Շահինյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Տիգրան Մեհրաբյանը և Գևորգ Գալստյանը։

Պատվիրակության կազմում են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Դավիթ Ղամբարյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սարգիս Խանդանյանը, Դավիթ Մկրտչյանը և Լևոն Նիկոլյանը։ Պատվիրակությանը միացել է նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը։ Ռումինիա են մեկնել նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի պարտականությունների կատարումը դրվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա։

Հատկանշական է, որ պատվիրակության մեկնումն ու վերադարձը կազմակերպելու համար նախատեսվել է հատուկ ինքնաթիռ։ Երևան-Բուխարեստ չվերթը կազմակերպվել է նոյեմբերի 23-ին, իսկ վերադարձը նախատեսված է նոյեմբերի 24-ին։

Կառավարության որոշմամբ՝ պատվիրակության անդամների գործուղման ծախսերը հոգալու են տարբեր պետական կառույցներ։ Մասնավորապես, մի շարք անդամների օրապահիկի, թարգմանչական ծառայությունների և հուշանվերների ձեռքբերման ծախսերը կատարվելու են վարչապետի աշխատակազմի միջոցներից, իսկ գիշերակացի և փոխադրամիջոցների վարձակալության ծախսերը՝ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության միջոցներից։

Սարգիս Խանդանյանի գործուղման ծախսերը կատարվելու են Ազգային ժողովի միջոցներից, իսկ Դավիթ Մկրտչյանինը՝ «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցներից։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս