Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևի և Ղրիմի ռազմավարական կամուրջները՝ հարվածների թիրախում․ ռուս-ուկրաինական հակամարտության կրկին սրացել է ՝ Թրամփ-Սի-Պուտին հանդիպման նախաշեմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավիճակը ռուս-ուկրաինական հակամարտության գոտում կտրուկ սրվել է․ հարվածների թիրախում են հայտնվել միանգամից երկու կողմերի համար առանցքային ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջները՝ Կիևի Հյուսիսային և Կերչի (Ղրիմի) կամուրջները։

Մասնավորապես, ռուսական զինված ուժերը հզոր հարվածներ են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին, որը Դնեպր գետի վրայով մայրաքաղաքի աջ և ձախ ափերը կապող գլխավոր տրանսպորտային զարկերակներից է և կենսական նշանակություն ունի քաղաքի լոգիստիկայի ու մատակարարման համար։ Հարվածների հետևանքով կամուրջը լրջորեն տուժել է, ինչի պատճառով երթևեկությունն ամբողջությամբ դադարեցված է։ Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ ցույց տալով հրթիռակոծության հետևանքով առաջացած ավերածություններն ու տեղում աշխատող արտակարգ ծառայություններին։

Միևնույն ժամանակ, հզոր հարված է հասցվել նաև Ռուսաստանը Ղրիմին կապող ռազմավարական Կերչի կամրջին, որով իրականացվում է ռուսական բանակի հիմնական ռազմական մատակարարումն ու զինտեխնիկայի տեղափոխումը․ այնտեղ ևս երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Այս զարգացումները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 18-ին նախատեսված առանցքային հանդիպման նախաշեմին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ երեք գերտերությունների ղեկավարները քննարկելու են նաև Ուկրաինայի պատերազմի հարցը։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ հոկտեմբերին իր մտահոգությունն էր հայտնել՝ ընդգծելով, որ վտանգ կա, որ այս հանդիպման ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի ապագային վերաբերող ճակատագրական հարցեր՝ առանց պաշտոնական Կիևի մասնակցության։

Մանրամասներրը՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս