ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից։
Գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրավիրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ։
Նշենք, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր, գտնվում էր արտերկրում՝ մասնակցելով տարբեր միջազգային հանդիպումների։ Հայաստան վերադառնալուց հետո նա այսօր հավաքում է ՔՊ վարչության անդամներին։
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում՝ նիստի ընթացքում քննարկման առարկա դառնա նաև Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի պահվածքը։ Բանն այն է, որ վերջինս վերջերս հարցազրույցներից մեկում, երբ իրեն հարցրել էին՝ արդյոք շարունակում է ՔՊ անդամ լինել, հեգնանքով արձագանքել էր. «Եթե չեն հանե՞լ»։




























