Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ էր արել «Ֆազ»-ին uպանողը դեպքի օրը․ 2,5 տարի անց Հայաստան վերադարձրին․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնեց, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանությունը կատարած անձանցից մեկին Հարություն Արծվիկի Սահակյանին ՌԴ-ից տեղափոխել են Հայաստան եւ անմիջապես կալանքի տարել ԱԱԾ մեկուսարան։

Իսկ ինչ կոնկրետ գործողություններ է արել Հարություն Արծվիկի Սահակյանը «Ֆազ»-ի սպանության օրը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին սպանվեց Սերգեյ Գրիգորյանը (Ֆազ)։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուստամ Ռոբերտի Ստեփանյանին Չաղ Ռուստամին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սերգեյ Գագիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով մի խումբ անձանց՝ Աշոտ Տիգրանի Կուրեղյանի, Հարություն Արծվիկի Սահակյանի և Սուրեն Արմենի Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի, «171252475» համարի գործարանային արտադրության ինքնաձիգ և ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի գործարանային արտադրության առնվազն 54 փամփուշտ, այնուհետև Աշոտ Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Սերգեյ Գագիկի Գրիգորյանին:

Քննությամբ պարզվել էր, որ (Չաղ Ռուստամ) մականվամբ հայտնի Ռ.Ստեփանյանի և (Ֆազ) մականվամբ հայտնի Ս.Գրիգորյանի միջև, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ.Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս