Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչպես են տղաների խումբ կանչում «Չաղ Ռուստամ»-ին դատարանից հանելու համար․ իրավական կռիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

Վերջինիս սպանությունը կազմակերպելու համար կալանավորվել էր Ռուստամ Ստեփանյանը՝  «Չաղ Ռուստամ»-ը, որը մինչ օրս հրապարակային հայտարարում է, որ ինքը սպանության հետ կապ չունի:

Արդյունքում, տևական ժամանակ դատական համակարգն ու Գլխավոր դատախազությունը կռիվ են տալիս վերոնշյալ քրեական գործով: Բանն այն է, որ Երևան քաղաքի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը կալանքի տակ գտնվող Ռուստամ Ստեփանյանի խափանման միջոցը փոխել էր եւ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը:

Սակայն Գլխավոր դատախազությունը բողոքարկեց սույն որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան և Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարեց դատախազության բողոքը։ Ռուստամ Ստեփանյանին կրկին կալանավորեցին:

Արդյունքում՝ երեկ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը կրկին փոխեց Ռուստամ Ստեփանյանի՝  «Չաղ Ռուստամ»-ի խափանման միջոցը ու նրան տուն ուղարկեց:

Երևան քաղաքի Ավանի դատարանի նստավայրում երեկ արտառոց իրավիճակ էր, նախ դատարանը վրդովված լքեց դատախազ Ա. Բարսեղյանը, որից հետո մի խումբ տղաների, ովքեր Ռուստամ Ստեփանյանի մտերիմներն էին, կանչեցին դատարան, որպեսզի Ռուստամ Ստեփանյանին դատարանից դուրս հանեն։

Քնար Մանուկյան

Մանրամասները ՝ տեսանյութում․




Լրահոս