ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես հայտնում է Reuters-ը, հանդիպման ընթացքում Թրամփը ջերմորեն ողջունել է Պուտինին և սեղմել նրա ձեռքը։
Հանդիպման սենյակ մտնելուց հետո ԱՄՆ նախագահը, նկատելով Պուտինին, ասել է. «Ո՞վ է նա։ Նա իմ ընկերն է»։
Թրամփը նաև ձեռքով թեթևակի հարվածել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի թևին՝ ասելով. «Դուք հիանալի աշխատանք եք կատարում»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ անհամբերությամբ սպասում է Պուտինի հետ նախատեսված պաշտոնական երկկողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ իրենք երկար տարիներ լավ հարաբերություններ են ունեցել և վաղուց են ճանաչում միմյանց։
«Կարծում եմ՝ այս ամենից շատ հրաշալի բաներ կարող են ստացվել, կամ առնվազն կարող է դրա հիմքը դրվել։ Բայց կարծում եմ՝ դրանք իսկապես կյանքի կկոչվեն»,- ասել է Թրամփը՝ դիմելով Ռուսաստանի նախագահին։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Պուտինը անգլերենով շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը։ Հանդիպմանը ամերիկյան կողմից ներկա են եղել նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը։
Ռուսական պատվիրակության կազմում են եղել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Հանդիպումից հետո Թրամփը նախատեսել է երկկողմ բանակցություններ անցկացնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Անի Վարդանյան




























