Armenian text to speach

Սամվել Մուրադյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Պարույրի Մուրադյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել՝ Սամվել Մուրադյանին վերոնշյալ պաշտոնում նշանակելու մասին։

Նշանակումը կատարվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթների հիման վրա՝ հաշվի առնելով նաև Սամվել Մուրադյանի դիմումը։

Որոշման համաձայն՝ նրա պաշտոնային դրույքաչափը սահմանվելու է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս