Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին դատախազն ու դատավորը, Ավինյանի «ճոպանուղին», ԳՇ պետի քեֆը. ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը․ «Ժողովուրդ»

«ArmLur.am-ը նկատել է ուշագրավ դրվագ. դատավոր Արման Հովհաննիսյանը, որը հանրային ընկալման մեջ համարվում է սկզբունքային դատավորներից մեկը, երիտասարդների հետ հանդիպման է մասնակցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողք կողքի քննարկվել են իրավաբանությանը, օրենքին և իրավակիրառ պրակտիկային վերաբերող հարցեր։ Առաջին հայացքից՝ սովորական մասնագիտական քննարկում։ Սակայն այստեղ կա մի ուշագրավ հանգամանք, որը չի կարող աննկատ մնալ։ Մի կողմում դատավոր Արման Հովհաննիսյանն է՝ դատական համակարգի ներկայացուցիչ, որի գործունեությունից հանրությունը ակնկալում է անկախություն, անաչառություն և սկզբունքայնություն։ Մյուս կողմում՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որի պաշտոնավարման շրջանի վերաբերյալ գոնե մասնագիտական հանրության կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվել են հարցեր քրեական հետապնդումների հիմնավորվածության, դատախազության կողմից քաղաքական քմահաճույքներով վարույթներ հարուցելու և արդարադատության իրական երաշխիքների վերաբերյալ։

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր թիմակիցների հետ քննարկել է մայրաքաղաքի խցանումների դեմ պայքարի հերթական տարբերակը՝ Երևանի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման գաղափարը։ Սակայն այս պահին խոսքը դեռևս գաղափարի մասին է։ Հայտնի չէ՝ որտեղից որտեղ է անցնելու ճոպանուղին, քանի ուղևորի համար է նախատեսված լինելու, ինչ միջոցներով է կառուցվելու, որքան է արժենալու, և ամենակարևորը՝ չկա անգամ պատրաստի նախագիծ։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ փաստացի, քաղաքային իշխանությունը շրջանառության մեջ է դնում մի գաղափար, որի իրականացման մեխանիզմները դեռևս հստակ չեն։ Միայն ասում են՝ շրջանայինից պետք է մասիվ բարձրանա։ Իհարկե, Երևանի տրանսպորտային խնդիրների լուծման ցանկացած նոր տարբերակ քննարկման արժանի է, սակայն միայն գաղափարներ շրջանառելով՝ մայրաքաղաքի խցանումները չեն վերանա։ Քաղաքացիներին անհրաժեշտ են հստակ ժամկետներ, հաշվարկներ, ֆինանսավորման աղբյուրներ և իրագործելի ծրագրեր, այլ ոչ թե հերթական խոստումնալից քննարկումը։

Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շուրջ վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բանն այն է, որ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին 8 օր չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին։ Որոշման համաձայն՝ մարզպետը պետք է արձակուրդում լիներ նոյեմբերի 10-ին, 11-ին, 16-ին, 17-ին և նոյեմբերի 23-26-ը ներառյալ։ Նրա բացակայության ընթացքում մարզպետի պարտականությունները պետք է կատարեր տեղակալ Արամ Գրիգորյանը։ Սակայն ուշագրավն այն է, որ նոյեմբերի 23-ին վարչապետը մեկ այլ որոշում է ստորագրել՝ փոփոխելով նախորդ որոշումը։ Արդյունքում Խաչատրյանի արձակուրդի տևողությունը 8 օրից դարձել է 4 օր, և նոր որոշմամբ արձակուրդային օրեր են սահմանվել միայն նոյեմբերի 10-ը, 11-ը, 16-ը և 17-ը։ Այսինքն՝ նախապես նախատեսված նոյեմբերի 23-26-ի արձակուրդային օրերը հանվել են։ Ինչո՞ւ որոշվեց փոխել մարզպետի արձակուրդի ժամանակացույցը հենց նոյեմբերի 23-ին։

«Հրապարակ»․ Այսքան զինվորների մահվան հետ դեռ սիրտ ունեն խնջույք անեն

Նոյեմբերի 17-ին զինվորական տոնացույցով նշվում է բուժծառայողի օրը։ Մեր տեղեկություններով՝ այդ օրը ռազմական բժիշկները մոտ 300 հոգու մասնակցությամբ միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Մեր աղբյուրն ասաց, որ միջոցառումը կազմակերպվել է Վանաձորի «Մարսել» ռեստորանում, որտեղ մինչեւ ուշ երեկո մեծ շուքով նշել են բուժծառայողի օրը՝ հաշվի չառնելով, որ այդ օրերին բանակում մահ է գրանցվել․ Գավառում սգում էին հերթական զինծառայողի մահը: Վանաձորի «Մարսել» ռեստորանից հաստատեցին մեր տեղեկությունը, որ իրենց մոտ նման միջոցառում է եղել: Բանակում շարունակական մահեր են գրանցվում, փոխանակ ԳՇ պետը դրանք կանխելով զբաղվի, խնջույքներ է կազմակերպում:

«Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն՝ տիրադավ հոգեւորականների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել: Ասում են՝ վերջիններիս «վոժդը»՝ նույն ինքը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, օրերս իրար գլխի է հավաքել տիրադավ հոգեւորականներին եւ ուրախությամբ նշել, թե բա՝ ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու, մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա…




Մամուլի Տեսություն

Լրահոս