
«Զենիթ»-ի նախկին մարզիչ Լուչանո Սպալետին կարող է շարունակել իր մարզչական կարիերան «Միլան»-ում: Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, «Միլան»-ի ներկայացուցիչներն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել 55- ամյա մասնագետի հետ:
Այժմ իտալական ակումբի մարզիչը Կլարենս Զեդորֆն է, բայց ենթադրվում է, որ «ռոսոներների» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել հոլանդացի մարզչի ծառայություններից՝ հանուն Սպալետիի նշանակման:
Մրցաշրջանից 2 տուր առաջ Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբերից մեկը զբաղեցնում է ընդամենը 8-րդ հորիզոնականը: Սպալետիի համար խնդիր կարող է հանդիսանալ «Զենիթ»-ի հետ պայմանագիրը: Չնայած պետերբուրգյան ակումբից հեռացմանը, իտալացին շարունակում է գումար ստանալ ռուսական ակումբից: