Ռիհաննայի նախկին ընկերը 1 տարի կանցկացնի բանտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է 1 տարի ազատազրկման:

Կալիֆորնիայի դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ Բրաունը խախտել է փորձաշրջանի պայմանները: Երգիչն ինքնակամ լքել է Մալիբուի ռեաբիլիտացիոն կենտրոնը, որտեղ պարտադիր բուժում է անցնում ագրեսիայի նոպաներից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Բացի այդ` Բրաունը հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցների հայտնաբերման նպատակով անալիզների անցկացումից և դիմադրություն ցույց տվել բուժքրոջը: Այս փաստերի պատճառով երգիչը ձերբակալվել է և վերադարձվել բանտ:

Երգչի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2009-ին: Այն ժամանակ իր նախկին ընկերուհուն` Ռիհաննային ծեծի ենթարկելու համար, Լոս Անջելեսի դատարանը նրան դատապարտել էր 5 ու կես տարվա պայմանական ազատազրկման և կես տարվա ուղղիչ աշխատանքների: Հետագայում Բրաունը տնային բռնությանը հակված մարդկանց համար վերականգնման կուրս է անցել:

Սակայն 2013թ. հոկտեմբերին նրան կրկին ձերբակալել են, այս անգամ` Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտակայքում կռիվ սարքելու համար: Այս փաստը հիմք է հանդիսացել Մալիբուի հատուկ բուժհաստատությունում եռամսյա բուժում անցնելու համար:




Լրահոս