Գալուստ Սահակյանի սիրտը չի կտրվում խմբակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է armlur.am-ի թղթակիցը խորհրդարանից,  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրկին ՀՀԿ խմբակցությունում է:

Կարծես թե Գալուստ Սահակյանը չի կարողանում համակերպվել իր նոր սենյակի հետ ու ԱԺ նիստերի ընդմիջումների ժամանակ, նախագահի աշխատասենյակ գնալու փոխարեն, թիկնապահների ուղեկցությամբ իջնում է ՀՀԿ խմբակցություն:

Գալուստ Գրիգորիչի այցը, կարծես թե, կաշկանդում է խմբակցության նորաթուխ ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով ստիպված է լինում իր տեղը կրկին զիջել Գալուստ Սահակյանին:

Վերջինիս այցը նպաստեց նրան, որ ՀՅԴ խմբակցության պատգամավորները ևս գան ՀՀԿ խմբակցություն: Թե ինչ են քննարկել խմբակցությունում, կներկայացնենք քիչ ուշ:




Լրահոս